Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ձմեռ պապերի մրցավազքը

Ձմեռ պապերի մրցավազքը
24.12.2012 | 20:05

«Ձմեռային փառատոն-Հայաստան» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 28-ին` արդեն երկրորդ անգամ, կանցկացվի Ձմեռ պապերի մրցավազքը:

Կազմակերպիչները խոստանում են, որ Ձմեռ պապերի մրցավազքն այս տարի դառնալու է ամենաուրախ միջոցառումներից մեկը: Հաղթողները կարժանանան հատուկ մրցանակի (1-ին մրցանակ՝ Wii, 2-րդ մրցանակ՝ բջջային հեռախոս, 3-րդ մրցանակ՝ Wilson թենիս և մեկ արկղ MOJO յոգուրտ): Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել և ստանալ Ձմեռ պապի հագուստ:
Վազքուղին ձգվում է Նալբանդյան-Թումանյան խաչմերուկից Ազատության հրապարակ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5326

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ